Եղոների շարքում ամենահանրահայտ ՔՊ-ական «Եղոն», խոսելով Հայատսանի ու ազերիների միջև ընթացքող դեմարկացիայի ու դելիմիտացիայի թեմայով ու բացահայտելով, թե ինչ սկզբունքներով է այդ պրոցեսն ընթանում, ասել է.«Ադրբեջանը որտեղ որ ինքը հնարավորություն ունի որևէ բան չտալ կամ որևէ բան վերցնել, փորձում է դա անել: Նույնն էլ Հայաստանն է փորձում իր իրավունքների, իրավազորության սահմաններում իր ունեցածը պահել և իր կորցրածը հետ բերել իր սահմաններից»:
Եղոյան Արմանն ակնհայտորեն «դաղալություն» է անում. այո, Ադրբեջանի պարագայում նրա հայտարարությունը ճշգրիտ է, բայց ա՛յ նիկոլական Հայաստանի մասով՝ սկզբունքորեն կեղծ: Ողջ հայ ժողովրդի աչքի առաջ է տեղի ունենում Ադրբեջանին հայկական հողերի հանձնումը, բոլորս ենք տեսնում, թե ինչ հսկայական տերիտորիաներ է Նիկոլը թուրքերին զիջում: ՔՊ-ական «Եղոն» կարո՞ղ է մատնացույց անել, թե այսքան ժամանակ, այս ողջ ընթացքում Հայաստանն ինչ հողեր է Արդբեջանից հետ բերել: Վերջին իր ասուլիսում նույն Նիկոլը հստակորեն ասեց, որ Հայաստանը չի պատրաստվում ուժային ճանապարհով իրենից զավթած տարածքները հետ վերադարձնել, իսկ հայտնի է, որ թուրքը միմիայն ուժի լեզուն է հասկանում, իսկ «դեմարկացիա» կամ «դելիմիտացիա» բարեհունչ եզրույթները նրան ընդհանրապես չեն հուզում, նա թքած ունի ցանկացած փաստաթղթի վրա, որի հետևում ուժ չկա, հետևաբար՝ բնավ զարմանալի չէ փաստը, որ չկա գեթ մի հողակտոր, որն այս պրոցեսի արդյունքում Իլհամը հետ տված լինի, Նիկոլն էլ՝ ստացած. այս խաղում ստացողն Իլհամն է, իսկ տվողը՝ Հակոբյան Աննայի մարդը:
Ոչ մի բան էլ թուրքը հետ չի տալու: Իսկ ինչո՞ւ տա, եթե ուզողն ընդամենն ինչ որ եղո է…